ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ



Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոնակարգը, ըստ որի Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներոհիշյալ կանոնների հետ:

Ընդունելով մեր կանոնակարգը՝ Դուք հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և գործունակ եք այս կանոնակարգով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու և դրանցով առաջնորդվելու համար:

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել www.ticketsystemus.com կայքի այցելուներին, թե կայքում գրանցվելու և վճարումներ կատարելու համար ի՞նչ տվյալներ են հավաքագրվում և ինչպե՞ս են դրանք օգտագործվում:

Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում են գաղտնիության կանոններ:

Մեր կայքն ու ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնվում եք մեր կողմից՝ գաղտնիության կանոններին համապատասխան, Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է:



ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ



Կայքից պատվեր կատարելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները՝

· Անուն, Ազգանուն

· Հեռախոսահամար

· Էլեկտրոնային հասցե



Մեր կայքում գրանցված օգտատերերին մենք կարող ենք ուղարկել որոշակի ծանուցումներ, գովազդներ և հատուկ առաջարկների վերաբերյալ տեղեկություններ:

Մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը: Մենք չենք իրականացնում որևէ ուղղակի վճարում և մեր բազաներում չենք պահպանում Ձեր բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունները:

Secured Socket Layer (SSL) տեխնոլոգիան օգտագործվում է երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրող համակարգերի միջոցով (Visa/MasterCard և այլն) վճարային գործարքներ իրականացնելու նպատակով: Ձեր գրանցման տեղեկատվությունը կարող է պաշտպանվել օգտագործողի եզակի ծածկագրով և օգտագործողի անունով (ID):

Դուք չպետք է որևէ մեկին բացահայտեք Ձեր ծածկագիրը, իսկ համատեղ օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում՝ չմոռանաք դուրս գալ համակարգից:

· www.ticketsystemus.com կայքից տոմսեր ամրագրելու դեպքում, ամրագրումը պահպանվում է մեկ օր, որից հետո ավտոմատ կերպով չեղարկվում է:

· Մեր կայքից կամ տոմսարկղից գնված բոլոր տոմսերի վաճառքը վերջնական է։ Գնված տոմսերը ենթակա չեն վերադարձի, փոխանակման կամ փոխարինման:

· Եթե տոմսը գնված է այլ աղբյուրից, մենք պատասխանատվություն չենք կրում դրա վերադարձի, փոխանակման կամ փոխհատուցման համար:

· Եթե միջոցառումը չեղարկվում է կազմակերպչի կողմից, ապա վերադարձվում է գնված տոմսի ամբողջական արժեքը։ Վերադարձը իրականացվում է միայն www.ticketsystemus.com կայքից գնված տոմսերի դեպքում: